Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հյուսիսային հոսք-2» գազատարի՝ Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող հատվածի կառուցումն ավարտվել է

«Հյուսիսային հոսք-2» գազատարի՝ Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող հատվածի կառուցումն ավարտվել է
29.12.2020 | 14:09

Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» գազատարի 2.6 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են՝ հաղորդել է DPA գործակալությունը ՝ հղում անելով Nord Stream 2 AG ընկերությանը: Հունվարի կեսերին կսկսվի խողովակների տեղադրումը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի զուգահեռ ճյուղերում: Nord Stream 2 AG-ն նշել է, որ «ժամանակին կտեղեկացնի» հետագա ծրագրերի մասին:


«Այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»,-ասել են ընկերությունում:
«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը վերսկսվել է դեկտեմբերի 11-ին, Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում խողովակների տեղադրման վրա աշխատել է «Ֆորտունա» նավը:

Դիտվել է՝ 24159

Մեկնաբանություններ